Koreez-ն առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հանրակրթական և մասնավոր բոլոր դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև ՀՀ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) ուսանողները։

Koreez-ն անցկացվում է առցանց տարբերակով, բաղկացած է երկու փուլից և մրցանակաբաշխությունից։

Մրցույթի հարցերը հետևյալ առարկաներից են՝

  • 3-4-րդ դասարաններ՝ մայրենի, մաթեմատիկա, ընդհանուր իմացություն,
  • 5-6-րդ դասարան՝ մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, ընդհանուր իմացություն,
  • 7-12-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց պատմություն եւ համաշխարհային պատմություն), հանրահաշիվ և երկրաչափություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր իմացություն։

Ինչպես գրանցվել

Koreez-ին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  1. Գրանցվել koreez.am կայքի համապատասխան բաժնում,
  2. Կցել լուսանկար, լրացնել անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, ուսումնական հաստատություն, դասարան (քոլեջի ուսանողները պետք է ընտրեն իրենց կուրսին համապատասխան դասարան), էլ. հասցե,
  3. Հաստատել էլ․ հասցեն՝ համապատասխան դաշտում մուտքագրելով ուղարկված վեցանիշ կոդը,
  4. Մուտքագրել եւ հաստատել էջի գաղտնաբառը։

Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Մոռացել եմ գաղտնաբառս» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլ․ հասցեին կուղարկվի գաղտաբառը փոխելու հղում։ Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման քաղաքականությանն ու օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։ Պարտադիր է, որպեսզի տվյալները և լուսանկարը լինեն իրական, քանի որ դրանք հետագայում փոփոխության ենթակա չեն լինի։ Տվյալները մուտքագրելուց հետո էլ․ փոստի հասցեին կուղարկվի մասնակցությունը հաստատող հաղորդագրություն։

Ուշադրություն․ նախորդ տարվա գրանցումները զրոյացվել են, Koreez 2024-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նորից գրանցվել։ Յուրաքանչյուր փուլին մասնակցել հնարավոր կլինի միայն կայքում նախապես նշված օրը՝ ժամը 10։30-19:00-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչպես վճարել

Գրանցվելու ժամանակ կամ գրանցվելուց հետո մինչև մրցույթի մեկնարկը` ս․թ․ ապրիլի 6-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով, Telcell վճարային տերմինալների, Telcell Wallet էլ. դրամապանակի կամ բանկային քարտի օգնությամբ։
Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։
Մրցույթի մասնակցության արժեքը կազմում է դրամ։

Ինչպես մասնակցել

Մրցույթին մասնակցելիս պետք է նախապես հայտարարված օրը հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։ Համակարգչով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի համակարգչի դիտարկիչը (բրաուզերը) լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ Chrome>=45, Firefox>=38, Edge>=12, Explorer>=10, Safari>= 9, Opera>= 30, իսկ հեռախոսներով կամ պլանշետով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի օպերացիոն համակարգը լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ iOS>= 9, Android>=4.4)։ Մուտք գործելուց հետո հարկավոր է նշված ժամանակահատվածում պատասխանել թեստ- հարցաշարին։
Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում՝ մրցույթի արդյունքների զրոյացում: Եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել է տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։

Բարեվարքության կանոններ

Մրցույթի ընթացքում հարկավոր է սենյակում մենակ լինել (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու և արդարության ու ազնվության սկզբունքը պահպանելու համար:
Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ օնլայն (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում օնլայն վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։ Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։