«ԻՄ ԸՆԿԵՐ ԱԼԵՆԸ» ընթերցանության մրցույթ է, բաղկացած երկու փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին փուլն անցկացվում է օնլայն տարբերակով, իսկ երկրորդը՝ օֆլայն։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտները։

Ինչպես գրանցվել

«ԻՄ ԸՆԿԵՐ ԱԼԵՆԸ» ընթերցանության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  1. Գրանցվել koreez.am կայքի համապատասխան բաժնում,
  2. Կցել լուսանկար, լրացնել անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, ուսումնական հաստատություն, դասարան (քոլեջի ուսանողները պետք է ընտրեն իրենց կուրսին համապատասխան դասարան), էլ. հասցե,
  3. Հաստատել էլ․ հասցեն՝ համապատասխան դաշտում մուտքագրելով ուղարկված վեցանիշ կոդը,
  4. Մուտքագրել եւ հաստատել էջի գաղտնաբառը։

Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Մոռացել եմ գաղտնաբառս» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլ․ հասցեին կուղարկվի գաղտաբառը փոխելու հղում։ Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման քաղաքականությանն ու օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։ Պարտադիր է, որպեսզի տվյալները և լուսանկարը լինեն իրական, քանի որ դրանք հետագայում փոփոխության ենթակա չեն լինի։ Տվյալները մուտքագրելուց հետո էլ․ փոստի հասցեին կուղարկվի մասնակցությունը հաստատող հաղորդագրություն։

Ինչպես վճարել

Գրանցվելու ժամանակ կամ գրանցվելուց հետո մինչև մրցույթի մեկնարկը` ս․թ․ մայիսի 3-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով, Telcell վճարային տերմինալների, Telcell Wallet էլ. դրամապանակի կամ բանկային քարտի օգնությամբ։
Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։
Մրցույթին մասնակցության վճարը կազմում է՝

  • մարտի 12 - Մարտի 24 - 1000 դրամ
  • մարտի 25 - ապրիլի 9 - 2000 դրամ
  • ապրիլի 10 - մայիսի 3 - 3000 դրամ

Ուշադրություն։ Եթե մասնակիցը ցանկանում է մասնակցել նաև Koreez կայքում առկա այլ մրցույթներին՝ ապա օգտահաշվում անհրաժեշտ է կատարել վճարում նաև այդ մրցույթի համար։

Ինչպես մասնակցել

Մրցույթի նախընտրական՝ օնլայն փուլին մասնակցելիս մասնակիցը պետք է նախապես հայտարարված օրը հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։
Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում՝ մրցույթի արդյունքների զրոյացում: Եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել է տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։
Մասնակիցը մրցույթի եզրափակիչ փուլի վայրի, օրվա և ժամի մասին տեղեկանում է նախապես՝ էլեկտրոնային նամակի, sms-ի կամ հեռախոսազանգի միջոցով։

Բարեվարքության կանոններ

Մրցույթի ընթացքում հարկավոր է սենյակում մենակ լինել (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու և արդարության ու ազնվության սկզբունքը պահպանելու համար:
Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ օնլայն (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում օնլայն վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։ Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։