Ինչ է Koreez-ը

Մեր Մասին

Koreez-ն ստեղծվել է 2020 թվականին՝ ոլորտում առավել քան 15 տարվա հաջողված ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից։ Օգտագործելով կրթական ոլորտում տարիների կուտակած փորձը և խաղայնացված կրթության միջոցով գիտելիք փոխանցելու նորարարական մոտեցումները` ծնվեց Koreez-ի գաղափարը։

Առաքելություն

Koreez-ի առաքելությունն է ստեղծել առաջին ամենաուրախ կրթական միջոցառումը՝ համախմբելով տարբեր տարիքային խմբերի աշակերտների Հայաստանից։ Koreez-ը հնարավորություն կընձեռի ոչ միայն մրցել գիտելիքներով, այլ նաև դառնալ ամենաուրախ կրթական միջոցառման մասնակիցը և ստանալ արժեքավոր մրցանակներ։ Մրցույթի հետաքրքիր թեստ-հարցաշարերը մշակվել են ոլորտի լավագույն մասնագետների կողմից և հիմնված են քո դասարանի դպրոցական ծրագրի վրա։