Ինչ է Koreez մաթեմատիկան

«Koreez մաթեմատիկա»-ն Կորիզ կրթական ծրագրի և ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի համատեղ ջանքերով ստեղծված մաթեմատիկայի մրցույթ է՝ բաղկացած օնլայն և օֆլայն փուլերից, շոու-մրցանակաբաշխությունից, որտեղ իրենց ուժերն են չափում 3-12-րդ դասարանի բոլոր աշակերտներն, ինչպես նաև քոլեջների ուսանողները։

Մասնակիցները ստանում են նոր գիտելիքներ, բարձրացնում ինքնավստահությունն ու ստանում արժեքավոր մրցանակներ։ Koreez մաթեմատիկայի նպատակն է բացահայտել դպրոցականների առանձին ընդունակություններն ու հակումները և նպաստավոր պայմաններ ստեղծել դրանց հետագա զարգացման համար, աշակերտների շրջանում խթանել հետաքրքրություն և սեր դեպի մաթեմատիկա առարկան, ամրապնդել մաթեմատիկական գիտելիքները, նպաստել աշակերտների ինտելեկտուալ մրցույթներին ակտիվ մասնակցությանը: