Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթ

Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթը բաղկացած է երկու օնլայն և երկու օֆլայն փուլերից և նախատեսված է 1-12-րդ դասարանի աշակերտների և քոլեջների ուսանողների համար:

Մրցույթը հիանալի հնարավորություն է խորացնելու մաթեմատիկայի հանդեպ սերը, զարգացնելու տրամաբանական մտածողությունը և ցույց տալու ձեր գիտելիքները:

Ինչպես գրանցվել և ստանալ 20% զեղչ

Սեղմեք «Գրանցվել հիմա» կոճակը և ընտրեք Telcell Wallet տարբերակը, որպեսզի ստանաք 20% զեղչ մաթեմատիկական մրցույթի համար։

Competitin Hero

Մրցանակներ Telcell Wallet-ի կողմից

math award img
math award img
math award img

Հատուկ մրցանակ Ֆիզմաթ դպրոցի կողմից

Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով՝ հարցազրույցով ընդունվել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, ինչպես նաև մինչև 4 ամիս ուսանել դպրոցի օլիմպիական խմբակում։

Math special award img

2025-ի Կրթական Աստղերը

3-րդ դասարաններ

WinnerWinner

Վանե Մելիքջանյան

«Ուսում» դպրոց

WinnerWinner

Արտյոմ Գևորգյան

Նորաբացի մ/դ

WinnerWinner

Անի Կիրակոսյան

Երևանի թիվ 155 հմ/դ

4-րդ դասարաններ

WinnerWinner

Արամ Մաշուրյան

Գորիսի թիվ 1 ա/դ

WinnerWinner

Անի Խաչիկյան

Ախթալայի թիվ 2 մ/դ

WinnerWinner

Սառա Քոչարյան

«Քվանտ» վարժարան

5-րդ դասարաններ

WinnerWinner

Նելլի Հարությունյան

Երևանի թիվ 104 հմ/դ

WinnerWinner

Դավիթ Պողոսյան

Երևանի թիվ 55 հմ/դ

WinnerWinner

Շավարշ Տոնոյան

«Քվանտ» վարժարան

6-րդ դասարաններ

WinnerWinner

Ռուբեն Մակարյան

Ապարանի թիվ 1 հմ/դ

WinnerWinner

Արեգ Թորոյան

«Արտստեմ» վարժարան

WinnerWinner

Արմեն Խարբերտյան

Երևանի թիվ 19 հմ/դ

7-րդ դասարաններ

WinnerWinner

Մենուա Մելիք-Հայկազյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

WinnerWinner

Արգիշտի Պետրոսյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

WinnerWinner

Անրի Թթույան

Երևանի թիվ 82 հմ/դ

8-րդ դասարաններ

WinnerWinner

Վազբերտ Սիմոնյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

WinnerWinner

Խաչատուր Վարդանյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

WinnerWinner

Նոյ Զեյնալյան

Գորիսի թիվ 3 հմ/դ

9-րդ դասարաններ

WinnerWinner

Տիգրան Հախեյան

«Քվանտ» վարժարան

WinnerWinner

Անդրանիկ Խուրշուդյան

«Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

WinnerWinner

Վահան Գրիգորյան

Երևանի թիվ 38 հմ/դ

10-րդ դասարաններ

WinnerWinner

Ստեփան Առաքելյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

WinnerWinner

Տիգրան Աթյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

WinnerWinner

Ռոբերտ Մանուկյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

11-րդ դասարաններ

WinnerWinner

Արեգ Գալստյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

WinnerWinner

Դավիթ Բադալյան

«Շիրակացու» ճեմարան

WinnerWinner

Սիրանուշ Ծառուկյան

Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժ.

12-րդ դասարաններ

WinnerWinner

Սևադա Հարությունյան

Գյումրու ֆոտոն վարժարան

WinnerWinner

Էրիկ Մնացականյան

Վանաձորի մաթ. և բն. առ. խոր. ուս. հտ/դ

WinnerWinner

Սեդա Բոչոլյան

Օձունի թիվ 1 մ/դ

Կանոններ և փուլեր

Koreez-Telcell-PhysMath-ը մաթեմատիկական մրցույթ է, բաղկացած չորս փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են առցանց տարբերակով, իսկ երրորդ և չորրորդը՝ առկա։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների և քոլեջների 1-12-րդ դասարանների աշակերտները։

1

Ինչպես գրանցվել

Սեղմեք «Գրանցվել հիմա» կոճակը և լրացրեք մասնակցի տվյալներն ու կցեք լուսանկարը։ Մուտքագրեք և հաստատեք Ձեր էլ. հասցեն։ Մուտքագրեք և հաստատեք գաղտնաբառը։

Ուշադրություն: Պարտադիր է, որպեսզի տվյալները և լուսանկարը լինեն իրական, քանի որ դրանք հետագայում փոփոխության ենթակա չեն լինի։
2

Ինչպես վճարել

Գրանցվելուց հետո մինչև առաջին առցանց փուլի ավարտը` ս.թ. ապրիլի 10-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Telcell Wallet էլ. դրամապանակի, Telcell վճարային տերմինալների, Idram հավելվածի կամ բանկային քարտի օգնությամբ։

Ուշադրություն: Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։

Մրցույթի առաջին փուլի մասնակցության վճարը կազմում է՝

  • հունվարի 29 - ապրիլի 1 - 2500 դրամ
  • ապրիլի 2 - ապրիլի 10 - 4000 դրամ

Մրցույթի երկրորդ փուլի մասնակցության վճարը կազմում է՝

  • ապրիլի 11 - մայիսի 1 - 2500 դրամ

Մրցույթի երրորդ փուլի մասնակցության վճարը կազմում է՝

  • մայիսի 2 - մայիսի 15 - 2500 դրամ

Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցությունն անվճար է։

Telcell Wallet-ով վճարելու պարագայում կստանաք 20% զեղչ։

Telcell տերմինալով վճարելու պարագայում կստանաք 12% զեղչ։

3

Ինչպես մասնակցել

Մրցույթի առցանց փուլերին մասնակցելիս պետք է նախապես հայտարարված օրերին հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ), մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։

Ուշադրություն: Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում՝ մրցույթի արդյունքների զրոյացում: Եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել է տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով կամ պլանշետով և շարունակել մասնակցությունը։

I և II առցանց փուլեր

  • Առաջին և երկրորդ առցանց փուլերում յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 20 հարցի։
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 60 րոպե ժամանակ։
  • Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից` համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
  • Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
  • Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
  • Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
  • Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
  • Յուրաքանչյուր մասնակից ունի իր իսկ արդյունքները բարելավելու 3 վճարովի հնարավորություն։ Կպահպանվի 3 փորձերից լավագույնի արդյունքները։
  • Յուրաքանչյուր փորձ դա նոր՝ չկրկնվող հարցերից կազմված հարցաշար է։

Բարեվարքության կանոններ

Մրցույթի ընթացքում հարկավոր է սենյակում մենակ լինել (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու և արդարության ու ազնվության սկզբունքը պահպանելու համար:Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ առցանց (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում առցանց վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա Կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։ Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ առցանց (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում առցանց վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա Կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։

Արդյունքների բողոքարկում

  • Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով
  • Յուրաքանչյուր առցանց փուլի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն տվյալ փուլի ավարտից հետո՝ 5 օրվա ընթացքում
  • Նախքան փուլերի ամփոփումը յուրաքանչյուր մասնակից կտեսնի իր արդյունքները և կունենա հնարավորություն բողոքարկելու, որի համար կունենա 48 ժամ
  • Յուրաքանչյուր հարց բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է հստակ մեկնաբանի բողոքարկման պատճառն ու նշի հավաստի աղբյուր կամ հիմք
  • Բողոքարկման պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։

Արդյունքների ամփոփում

  • Առաջին և երկրորդ օնլայն փուլերի արդյունքների հրապարակումը կատարվում է koreez.am կայքում։
  • Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլի արդյունքներով 18 միավոր հավաքած մասնակիցները։
  • Բոլոր մասնակիցները կստանան Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։
4

Կիսաեզրափակիչ փուլ (առկա)

  • Երրորդ փուլ անցնում են երկրորդ փուլի արդյունքներով 1-9-րդ դասարանների համար լավագույն տասնյակը, ինչպես նաև առավելագույն 35 միավոր հավաքած, բայց տասնյակում չընդգրկված մասնակիցները, 10-12-րդ դասարանների համար լավագույն տասնյակը և 25 միավոր հավաքած, բայց տասնյակում չընդգրկված մասնակիցները։
  • Երրորդ փուլը օֆլայն է և անցկացվում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (հասցեն՝ ք․ Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք)։
  • Այս փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 15 հարցի։
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 90 րոպե ժամանակ։
  • Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին(2 միավոր), բարդ (3 միավոր)։
  • Արդյունքները հրապարակվում են koreez.am կայքում, իսկ մասնակիցները հնարավորություն են ունենում բողոքարկել իրենց արդյունքները։
5

Եզրափակիչ փուլ

  • Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
  • Եզրափակիչ փուլը օֆլայն է և անցկացվում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (հասցեն՝ ք․ Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք)։
  • Եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 15 հարցի։
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 90 րոպե ժամանակ։
  • Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին(2 միավոր), բարդ (3 միավոր)։
  • Եզրափակիչ փուլում գերակշռելու են միջին և բարդ տեսակի հարցերը։
  • Եզրափակիչ փուլում հավասար միավորների դեպքում կիրականացվի բլից մրցափուլ, որի անցկացման ձևաչափի վերաբերյալ Կազմակերպիչը կտա լրացուցիչ տեղեկություն։
contest
6

Մրցանակաբաշխություն

  • Յուրաքանչյուր տարիքային խմբում (1,2,3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի անլար ականջակալով և/կամ այլ նվերներով։
  • Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
  • Մրցույթի եզրափակիչ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն։
  • Մրցույթի արդյունքում 120 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և մրցանակներով։