
Ուսուցչի մրցանակ. «Ալենյան լույսի ջահակիր»
Թոփ 5 ուսուցիչները, ովքեր ամենից շատ թվով աշակերտներին խրախուսեցին միանալ մրցույթին, կստանան «Ալենյան լույսի ջահակիր» կոչում և 100,000-ական դրամ պարգև։
«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը բաղկացած է երկու օնլայն և մեկ օֆլայն փուլից և նախատեսված է 2-9-րդ դասարանի ընթերցասեր աշակերտների համար: Մրցույթը ստեղծվել է Արցախի հերոս Ալեն Մարգարյանի գաղափարները կյանքի կոչելու առաքելությամբ, այն է՝ ունենալ ավելի ընթերցասեր, ավելի կիրթ ու մոտիվացված սերունդ։
Սիրելի՛ աշակերտ, մի փոքր ջանք ու դու, հենց դու կդառնաս ընթերցանության մրցույթի հաղթողներից մեկը, որովհետեւ քո ընկեր Ալենը այս մրցույթի ողջ ընթացքում կօգնի որպեսզի հաղթահարես բոլոր փուլերն ու վայելես հաղթանակի բերկրանքը։

Անշուշտ, մրցույթի ավարտին դու կհասցնես ծանոթանալ ու ընկերանալ Ալենի հետ, բայց նրա հետ ճանապարհ անցնելուց առաջ, նախ արի հակիրճ պատմենք, թե ինչո՞ւ հենց ընկեր Ալենը։
Սիրելի՛ մասնակից, մրցույթի հարցերը լինելու են ստորև կցված գրքերի մասին։ Մինչ մրցույթի մեկնարկը ընթերցի՛ր քո տարիքային խմբի համար նախատեսված գրքերը։



Ընդհանուր մրցանակային ֆոնդ

Թոփ 5 ուսուցիչները, ովքեր ամենից շատ թվով աշակերտներին խրախուսեցին միանալ մրցույթին, կստանան «Ալենյան լույսի ջահակիր» կոչում և 100,000-ական դրամ պարգև։

Ամենաընթերցասեր (ամենաշատ մասնակից աշակերտներ ունեցող) դպրոցի տնօրենը կստանա մրցանակ` «ՈՍԿԵ ԳԻՐՔ», որը 1 տարի շարունակ՝ մինչև հաջորդ մրցույթը կլինի ընթերցասեր դպրոցում։ Գալիք տարում ընթերցասեր դպրոցի տնօրենը անձամբ կփոխանցի տիտղոսը մյուս դպրոցին։

Սվետլանա Պետրոսյան
Սևանի թիվ 3 հմ/դ

Աննա Գալստյան
Հրազդանի թիվ 11 հմ/դ

Եվա Ջավադյան
Սիսիանի թիվ 2 հմ/դ

Ադելինա Հայրապետյան
Երևանի թիվ 12 հմ/դ

Միքայել Հարությունյան
Վանաձորի մաթ. և բն. առ. խոր. ուս. հտ/դ

Արգիշտի Մելիքսեթյան
Թեղուտի մ/դ

Անգելինա Ասրյան
Աբովյանի թիվ 10 հմ/դ

Դավիթ Ազնաուրյան
Երևանի թիվ 74 հմ/դ

Մանե Մարության
Երևանի թիվ 175 մ/դ
Կանոններ և փուլեր
«ԻՄ ԸՆԿԵՐ ԱԼԵՆԸ» ընթերցանության մրցույթ է, բաղկացած երեք փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են առցանց տարբերակով, իսկ երրորդը՝ առկա։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների 2-9-րդ դասարանների աշակերտները։
Ինչպես գրանցվել
Սեղմեք «Գրանցվել հիմա» կոճակը և լրացրեք մասնակցի տվյալներն ու կցեք լուսանկարը։ Մուտքագրեք և հաստատեք Ձեր էլ. հասցեն։ Մուտքագրեք և հաստատեք գաղտնաբառը։
Ինչպես վճարել
Գրանցվելուց հետո մինչև առաջին առցանց փուլի ավարտը` ս.թ. ապրիլի 24-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Telcell Wallet էլ. դրամապանակի, Telcell վճարային տերմինալների, Idram հավելվածի կամ բանկային քարտի օգնությամբ։
Մրցույթի առաջին փուլի մասնակցության վճարը կազմում է՝
Մրցույթի երկրորդ փուլի մասնակցությունն անվճար է
Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցությունն անվճար է։
Telcell Wallet-ով վճարելու պարագայում կստանաք 20% զեղչ։
Telcell տերմինալով վճարելու պարագայում կստանաք 12% զեղչ։
Ինչպես մասնակցել
Մրցույթի առցանց փուլերին մասնակցելիս պետք է նախապես հայտարարված օրերին հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ), մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։
I և II առցանց փուլեր
Բարեվարքության կանոններ
Արդյունքների բողոքարկում
Արդյունքների ամփոփում
Եզրափակիչ փուլ

Մրցանակաբաշխություն
Մրցանակներ ուսուցիչներին և դպրոցներին