About Alen

Ինչո՞ւ հենց ընկեր Ալենը

Alen Reading

Ալենը մի զարմանահրաշ երիտասարդ էր, ով քո տարիքում արդեն հասկացել էր, թե որքան կարևոր է գրքեր կարդալը։

Նա ստեղծում էր սեփական գրադարանն ու իր ընկերներին վարակում ընթերցանության նկատմամբ սիրով։ Մեծ ընթերցասեր լինելը նրան օգնում էր միշտ տարբերվել շրջապատում ու հասնել հաջողությունների բոլոր ասպարեզներում։ 

Պատկերացնո՞ւմ ես, Ալենն այնքան ընդունակ էր եւ խելացի, որ բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվեց Բոստոնի համալսարան՝ լավագույններից մեկն աշխարհում։ Նա անգամ տիրապետում էր 7 օտար լեզուների։

Բայց սովորելուց և ճամփորդելուց առավել նա սիրում էր մեր երկիրը, դրա համար էլ որոշեց Բոստոն մեկնելու փոխարեն մնալ Հայաստանում և ծառայել հայոց բանակում։

Դու դեռ փոքր ես, բայց երևի գիտես, որ մեր երկրում եղան դժվար ժամանակներ։ Ալենը և իր զինվոր ընկերները պաշտպանեցին բոլորիս ու իրենց կյանքը նվիրեցին մեր խաղաղությանը։

Alen Smiling

Ալենը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց շարունակում է լինել բոլորիս ընկերն ու վարակել մեզ գրքի նկատմամբ սիրով։ Վստահ ենք, նրա հետ ընկերությունը կօգնի քեզ բացահայտել ընթերցանության զարմանահրաշ աշխարհը։

Ալեն Մարգարյանը (ծնված՝ 1999 թ. փետրվարի 11-ին) շատ ակտիվ եւ հետաքրքրասեր տղա էր, չէր բավարարվում միայն դպրոցական առօրյայով: Հաճախում էր մի շարք խմբակների` պարի, լողի, թատերական, և այլն։

Alen Smiling

Նաև ուներ իր կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ և մշտապես մասնակցում էր «Բանավեճի ակումբի» քննարկումներին:

Հենց դպրոցական տարիներին է նա գրել հայտնի հեքիաթները, որոնք այսօր հայտնի են «Բոլորիս Ալենի հեքիաթները» անունով:/p>

Alen's books

Ալենը դպրոցում գերազանց էր սովորում. հուսով ենք, որ նրա օրինակին կհետևես նաև դու։ 

«Բոլորիս Ալենը» գիրքը, որը շուտով կկարդաս, քեզ կպատմի թե ինչքան ընկերասեր,  աշխատասեր, գրքասեր և մարդասեր էր Ալենը։ Եվ հուսով ենք, որ դու էլ կյանքում կառաջնորդվես այդ արժեքներով։

 
Our Alen

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին սաներից է եղել Ալենը եւ այդտեղ էլ հետագայում աշխատել է որպես ֆիլմերի ստեղծման դասընթացավար՝ կրթելով բազում երեխաների Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։  Շատ էր սիրում ֆիլմեր դիտել եւ վերլուծել. 16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան»  մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։

Չորս փաստագրական ֆիլմի ռեժիսոր է եղել, որոնցով հայկական մշակույթը ներկայացրել է աշխարհին։ Ընտրելով կինոարվեստի ակադեմիական ուղին՝ 2016 թ. ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին։ Համալսարանում նույնպես ակտիվ է եղել, նախաձեռնել ուսանողական միջոցառումներ։

Շատ է զբաղվել կամավորական աշխատանքով, որի ընթացքում Հռոմի պապի՝ Հայաստան այցի ժամանակ օգնել է հյուրերին թարգմանչական հարցերում, անգամ ներկա է եղել Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը:

Բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվեց Բոստոնի համալսարան՝ լավագույններից մեկը աշխարհում։

Alen's medals

Բանակում նույնպես Ալենն ուներ շատ ընկերներ եւ կիսվում էր իր գիտելիքներով նրանց հետ։

Ալենն իր անձնվեր ծառայության համար 2021 թ. հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը և պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով:

Laptop or Smartphone as a Reward

Բանակում նույնպես Ալենն ուներ շատ ընկերներ եւ կիսվում էր իր գիտելիքներով նրանց հետ։

Ալենն իր անձնվեր ծառայության համար 2021 թ. հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը և պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով:

Alen's sculpture

Ի հիշատակ Ալեն Մարգարյանի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և միջոցներով կյանքի է կոչվել «Ընթերցասերը» պուրակն ու տեղադրվել «Գրքասերը» քանդակը։ Քանդակի հեղինակը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է։