«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթ

Մրցույթը ստեղծվել է Արցախի հերոս Ալեն Մարգարյանի գաղափարները կյանքի կոչելու առաքելությամբ, այն է՝ ունենալ ավելի ընթերցասեր, ավելի կիրթ ու մոտիվացված սերունդ։

66.7%

Վճարիր մինչև մարտի 24

1,000 դրամ

33.4%

Մարտի 25-ից ապրիլի 09

2,000 դրամ

Ապրիլի 10-ից մայիսի 03

3,000 դրամ

Մրցութային օրեր

5-6

դասարաններ

06 մայիս 2024թ

Ժ․10:30 - 19:00

Գրականության ցանկ

7-9

դասարաններ

07 մայիս 2024թ

Ժ․10:30 - 19:00

Գրականության ցանկ

***
Բարի գալուստ աշխարհի ամենահետաքրքիր ու տարբերվող մրցութ։ Այս մրցույթին մասնակցելուց հետո դու դառնալու ես ավելի խելացի, ավելի ուժեղ ու նպատակասլաց։

Դու հաղթելու ես

Սիրելի՛ աշակերտ, մի փոքր ջանք ու դու, հենց դու կդառնաս ընթերցանության մրցույթի հաղթողներից մեկը, որովհետեւ քո ընկեր Ալենը այս մրցույթի ողջ ընթացքում կօգնի որպեսզի հաղթահարես բոլոր փուլերն ու վայելես հաղթանակի բերկրանքը։

Անշուշտ, մրցույթի ավարտին դու կհասցնես ծանոթանալ ու ընկերանալ Ալենի հետ, բայց նրահետ ճանապարհ անցնելուց առաջ, նախ արի հակիրճ պատմենք, թե ինչո՞ւ հենց ընկեր Ալենը։

Ինչո՞ւ հենց ընկեր Ալենը

arrow icon

Ինչ է քեզ սպասում

Round 1
Նախընտրական փուլ

Ընթերցիր քո տարիքին համապատասխան գրքերը, պատասխանի՛ր գրքերի մասին հարցերին և դարձիր եզրափակչի մասնակից։

Իմացիր ավելին
Round 2
Եզրափակիչ` «օֆլայն» փուլ

Ընթերցի՛ր նախապես ընտրված գրքերի ցանկից մեկ հատված, դարձի՛ր հաղթող և ստացի՛ր ուղևորություն 2 անձի համար դեպի Արաբական Էմիրություններ։

Իմացիր ավելին
Round 3
Մրցանակաբաշխություն

Դարձի՛ր կրթատոնի մասնիկը, վայելի՛ր տպավորիչ պահերը ընկերներիդ հետ և ստացի՛ր արժեքավոր մրցանակներ։

Իմացիր ավելին

Մրցանակներ

Rank prize Rank prize Rank prize

***
Ճամփորդել նշանակում է ապրել, և ինձ համար ապրել նշանակում է երազել, այսպիսով երազանքին ես հավատում եմ: Հենց այն երազին՝ գնալ ու տեսնել աշխարհը միասին: Թանգարաններ, պատկերասրահներ, տեսարժան վայրեր. ամեն ինչ: Եվ ինչպես ասում են՝ միասին երազած երազանքը իրականություն է:

— Ալեն Մարգարյան —

Գրքերի ցանկ

Սիրելի՛ մասնակից, մրցույթի նախընտրական փուլի հարցերը լինելու են ստորև կցված գրքերի մասին։ Մինչ մրցույթի նախընտրական փուլի մեկնարկը ընթերցի՛ր քո տարիքային խմբի համար նախատեսված գրքերը։

5-րդ դասարան

Ավետիք Իսահակյան․ «Նուկիմ քաղաքի խելոքները»

Ղազարոս Աղայան․ «Եղեգնուհին»

Օսկար Ուայլդ․ «Աստղամանուկը»

Աստրիդ Լինդգրեն. «Էմիլը Լյոնեբերգայից»

Ալենի հեքիաթները

6-րդ դասարան

Լեւոն Խեչոյան. «Տան պահապան հրեշտակը»

Վիլյամ Սարոյան․ «Հին երկրից բերած խրատական առակներ»

Մայքլ Բոնդ, «Փադինգթոն անունով արջուկը»

Ալենի հեքիաթները

7-րդ դասարան

Վախթանգ Անանյան․ «Որսորդական պատմվածքներ»

Ակսել Բակունց․ «Պատմվածքներ. Րեւան, Րեւան...»

Գրիգ. «Առեւանգում, որ ցնցեց կատուների քաղաքը»

Աստրիդ Լինդգրեն. «Երկարագուլպա Պիպին»

Բոլորիս Ալենը

8-րդ դասարան

Վիլյամ Սարոյան․ «Իմ անունն Արամ է. Իմ զարմիկ հռետոր Տիգրանը»

Ալեքսանդր Շիրվանզադե․ «Արտիստը»

Նար-Դոս․ «Ես և Նա»

Հովհաննես Թումանյան․ «Պոեմներ. Թմբկաբերդի առումը»

Արթուր Քոնան-Դոյլ «Բասկերվիլների շունը»

Բոլորիս Ալենը

9-րդ դասարան

Համաստեղ, «Անձրեւը»

Օ Հենրի, «Մոգերի ընծաները», «Վերջին տերևը»,

Հրանտ Մաթևոսյան․ «Կանաչ դաշտ», «Ծառեր»

Էռնեստ Հեմինգուեյ․ «Ծերունին և ծովը»

Բոլորիս Ալենը

Լրացուցիչ վիդեոմրցույթ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ վիդեոմրցույթի արդյունքները չեն անդրադառնում  «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի հիմնական արդյունքների վրա։ Սա լրացուցիչ հնարավորություն է խրախուսել բոլորին ընթերցել և ստանալ սմարթֆոն։

Սիրելի՛ «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի մասնակից, դու ունե՛ս հնարավորություն մասնակցելու նաև վիդեոմրցույթի, որի հաղթողը արդյունքում կստանա սմարթֆոն։ Վիդեոմրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

Գրանցվել  «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթին։

Մինչև ս․թ ապրիլի 20-ը «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի գրքերի ցանկից ընտրել համապատասխան տարիքային խմբի 1 գիրք։

Գիրքն ընթերցելուց հետո նկարահանել առավելագույնը 1 րոպե տևողությամբ հոլովակ։  Հոլովակի առաջին հատվածում  անհրաժեշտ է ներկայանալ՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց, դասարան և նշել, որ գիրքն ես ընթերցել, հակիրճ ներկայացնել գրքի հիմնական ասելիքը, (գիրքը հոլովակում պահել ձեռքերում), իսկ հոլովակի վերջում  անհրաժեշտ է նշել, թե ինչ տվեց գիրքը հենց քեզ։

Հոլովակը անհրաժեշտ է տարածել ֆեյսբուք սոցիալական հարթակում մինչև ս․թ ապրիլի 20-ը՝ պարտադիր ավելացնելով #իմընկերալենը #koreez հեշթեգերը։

Մրցույթում հաղթող կճանաչվի առավելագույն հավանումներ ստացած (like) և կանոնները պահպանած մասնակիցը։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ս․թ մայիսի 5-ին։