Koreez Mathematics

All students from grades 3–12 and college can participate. It’s a great way to deepen your love for math, sharpen your logical thinking, and showcase your knowledge.

62.5%

Pay by February 19

1,500 AMD

37.5%

From February 20 to April 3

2,500 AMD

From April 4 to April 11

4,000 AMD

Եզրափակիչ փուլն իրականացվում է առկա ձևաչափով Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (հասցեն՝ ք․ Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք)։

calendar

Challenge Days

Մայիսի 31-ին

calendar

Competition Times:

Ժամը 11:30-ին

What awaits you?

awaitStep1

Pre-election Round

Concentrate your efforts, pass the questionnaire based on your school curriculum, and become a finalist.

awaitStep2

Final Round

Compete with other finalists, become a winner and get your ticket to the most joyful educational event.

awaitFinale

Awards Ceremony

Become a part of the educational event, enjoy the memorable moments with your friends, and win prizes.

pathToWin

Equations hide behind finance.

What do you get when you add technology to finance?

Prizes

Rank prize Rank prize Rank prize

Special Prize from the Physics-Math School

Winners will get the chance to enroll at the Artashes Shahinyan Specialized Physics and Mathematics School (FizMath) under special conditions (via interview) and can study for up to 4 months in the school’s Olympiad group.

Կանոններ

Koreez մաթեմատիկան մաթեմատիկական մրցույթ է, բաղկացած երկու փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին փուլն անցկացվում է օնլայն տարբերակով, իսկ երկրորդը՝ օֆլայն։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների ու քոլեջների 3-12-րդ դասարանների աշակերտները։

Ինչպես գրանցվել

Koreez մաթեմատիկային մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  1. Գրանցվել koreez.am կայքի համապատասխան բաժնում,
  2. Կցել լուսանկար, լրացնել անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, ուսումնական հաստատություն, դասարան (քոլեջի ուսանողները պետք է ընտրեն իրենց կուրսին համապատասխան դասարան), էլ. հասցե,
  3. Հաստատել էլ․ հասցեն՝ համապատասխան դաշտում մուտքագրելով ուղարկված վեցանիշ կոդը,
  4. Մուտքագրել եւ հաստատել էջի գաղտնաբառը։

Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Մոռացել եմ գաղտնաբառս» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլ․ հասցեին կուղարկվի գաղտաբառը փոխելու հղում։ Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման քաղաքականությանն ու օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։ Պարտադիր է, որպեսզի տվյալները և լուսանկարը լինեն իրական, քանի որ դրանք հետագայում փոփոխության ենթակա չեն լինի։ Տվյալները մուտքագրելուց հետո էլ․ փոստի հասցեին կուղարկվի մասնակցությունը հաստատող հաղորդագրություն։


Ինչպես վճարել

Գրանցվելու ժամանակ կամ գրանցվելուց հետո մինչև մրցույթի մեկնարկը` ս․թ․ ապրիլի 11-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով, Telcell վճարային տերմինալների, Telcell Wallet էլ. դրամապանակի կամ բանկային քարտի օգնությամբ։
Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։
Մրցույթին մասնակցության վճարը կազմում է՝

  • հունվարի 24 - փետրվարի 19 - 1500 դրամ
  • փետրվարի 20 - ապրիլի 3 - 2500 դրամ
  • ապրիլի 4 - ապրիլի 11 - 4000 դրամ

Ուշադրություն։ Եթե մասնակիցը ցանկանում է մասնակցել նաև Koreez 2025 բոլոր առարկաներից կազմված մրցույթին՝ ապա օգտահաշվում անհրաժեշտ է կատարել վճարում նաև այդ մրցույթի համար։


Ինչպես մասնակցել

Մրցույթի նախընտրական՝ օնլայն փուլին մասնակցելիս մասնակիցը պետք է նախապես հայտարարված օրը հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։
Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում՝ մրցույթի արդյունքների զրոյացում: Եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել է տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։


Բարեվարքության կանոններ

Մրցույթի ընթացքում հարկավոր է սենյակում մենակ լինել (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու և արդարության ու ազնվության սկզբունքը պահպանելու համար:
Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ օնլայն (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում օնլայն վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։ Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։

Կարդալ ավելին

Կարդալ քիչ

Փուլեր

Նախընտրական փուլ

  1. Գրանցված մասնակիցը նախընտրական փուլում պետք է մուտք գործի koreez.am իր ծածկանունով և գաղտնաբառով։
  2. Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 20 հարցի։
  3. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 60 րոպե ժամանակ։
  4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
  5. Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
  6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
  7. Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
  8. Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
  9. Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը տևում է մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
  10. Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։ Մասնակցի էջում կերևա նաև առաջատարների սանդղակը և մասնակցի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների։Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
  11. Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների սանդղակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։
  12. Նախընտրական փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցը իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
  13. Նախընտրական փուլի ավարտից հետո ստացվող արդյունքները բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է ունենա իր արդյունքների հավաստիության հստակ ապացույցներ և էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնի [email protected] հասցեին՝ կցելով իր ունեցած ապացույցները:
  14. Դիմումը քննարկելուց հետո պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։
  15. Նախընտրական փուլի բոլոր մասնակիցները կստանան Koreez մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։

Եզրափակիչ փուլ

  1. Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
  2. Եզրափակիչ փուլը օֆլայն է և անցկացվում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (հասցեն՝ ք․ Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք)։
  3. Եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 15 հարցի։
  4. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 90 րոպե ժամանակ։
  5. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին(2 միավոր), բարդ (3 միավոր)։
  6. Եզրափակիչ փուլում գերակշռելու են միջին և բարդ տեսակի հարցերը։
  7. Եզրափակիչ փուլում հավասար միավորների դեպքում կիրականացվի բլից մրցափուլ, որի անցկացման ձևաչափի վերաբերյալ Կազմակերպիչը կտա լրացուցիչ տեղեկություն։
  8. Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան մրցույթին մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով և նվերներով։

Մրցանակաբաշխություն

  1. Մրցույթի հաղթողների անունները կրապարակվեն Կորիզ 2025 շոու-մրցանակաբաշխության ժամանակ։
  2. Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի անլար ականջակալով և/կամ այլ նվերներով։
  3. Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
  4. Մրցույթի եզրափակիչ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն։
  5. Մրցույթի արդյունքում 100 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և մրցանակներով։

Կարդալ ավելին

Կարդալ քիչ