Koreez մաթեմատիկա
Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների և քոլեջների բոլոր ուսանողները: Սա հիանալի հնարավորություն է խորացնելու մաթեմատիկայի հանդեպ սերը, զարգացնելու տրամաբանական մտածողությունը և ցույց տալու ձեր գիտելիքները:
օր:
ժամ:
րոպե:
վրկ

62.5%
Վճարիր մինչև փետրվարի 19
1,500 դրամ
37.5%
Փետրվարի 20-ից ապրիլի 3
2,500 դրամ
Ապրիլի 4-ից ապրիլի 11
4,000 դրամ
Մրցութային օրեր
Բոլոր 3-12 դասարանների մասնակիցները կարող են մասնակցել մրցույթին 6 օրերի ընթացքում՝ ընտրելով իրենց հարմար 60 րոպեն։
Մրցութային օրեր
ապրիլի 14-ից ապրիլի 19
Մրցութային ժամեր՝
Ժ․ 10:30-19:00
Ինչ է քեզ սպասում
Նախընտրական փուլ
Կենտրոնացրու ուժերդ, անցիր դպրոցական ծրագրից կազմված հարցաշարը և դարձիր եզրափակչի մասնակից։
Եզրափակիչ փուլ
Մրցիր լավագույնների հետ, դարձիր հաղթող և ստացիր քո հրավիրատոմսը դեպի ամենաուրախ կրթական միջոցառում։
Մրցանակաբաշխություն
Դարձիր կրթական միջոցառման մի մասը, վայելիր տպավորիչ պահերը ընկերներիդ հետ և ստացիր մրցանակներ։


Ֆինանսների հետևում Հավասարումներ են
Ի՞նչ է ստացվում, երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ։
Մրցանակներ



Հատուկ մրցանակ Ֆիզմաթ դպրոցի կողմից
Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով՝ հարցազրույցով ընդունվել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, ինչպես նաև մինչև 4 ամիս ուսանել դպրոցի օլիմպիական խմբակում։

Կանոններ
Koreez մաթեմատիկան մաթեմատիկական մրցույթ է, բաղկացած երկու փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին փուլն անցկացվում է օնլայն տարբերակով, իսկ երկրորդը՝ օֆլայն։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների ու քոլեջների 3-12-րդ դասարանների աշակերտները։
Ինչպես գրանցվել
Koreez մաթեմատիկային մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- Գրանցվել koreez.am կայքի համապատասխան բաժնում,
- Կցել լուսանկար, լրացնել անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, ուսումնական հաստատություն, դասարան (քոլեջի ուսանողները պետք է ընտրեն իրենց կուրսին համապատասխան դասարան), էլ. հասցե,
- Հաստատել էլ․ հասցեն՝ համապատասխան դաշտում մուտքագրելով ուղարկված վեցանիշ կոդը,
- Մուտքագրել եւ հաստատել էջի գաղտնաբառը։
Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Մոռացել եմ գաղտնաբառս» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլ․ հասցեին կուղարկվի գաղտաբառը փոխելու հղում։ Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման քաղաքականությանն ու օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։ Պարտադիր է, որպեսզի տվյալները և լուսանկարը լինեն իրական, քանի որ դրանք հետագայում փոփոխության ենթակա չեն լինի։ Տվյալները մուտքագրելուց հետո էլ․ փոստի հասցեին կուղարկվի մասնակցությունը հաստատող հաղորդագրություն։
Ինչպես վճարել
Գրանցվելու ժամանակ կամ գրանցվելուց հետո մինչև մրցույթի մեկնարկը` ս․թ․ ապրիլի 11-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով, Telcell վճարային տերմինալների, Telcell Wallet էլ. դրամապանակի կամ բանկային քարտի օգնությամբ։
Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։
Մրցույթին մասնակցության վճարը կազմում է՝
Ուշադրություն։ Եթե մասնակիցը ցանկանում է մասնակցել նաև Koreez 2025 բոլոր առարկաներից կազմված մրցույթին՝ ապա օգտահաշվում անհրաժեշտ է կատարել վճարում նաև այդ մրցույթի համար։
Ինչպես մասնակցել
Մրցույթի նախընտրական՝ օնլայն փուլին մասնակցելիս մասնակիցը պետք է նախապես հայտարարված օրը հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։
Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում՝ մրցույթի արդյունքների զրոյացում: Եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել է տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։
Բարեվարքության կանոններ
Մրցույթի ընթացքում հարկավոր է սենյակում մենակ լինել (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու և արդարության ու ազնվության սկզբունքը պահպանելու համար:
Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ օնլայն (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում օնլայն վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։ Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։
Կարդալ ավելին
Կարդալ քիչ
Փուլեր
Նախընտրական փուլ
- Գրանցված մասնակիցը նախընտրական փուլում պետք է մուտք գործի koreez.am իր ծածկանունով և գաղտնաբառով։
- Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 20 հարցի։
- Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 60 րոպե ժամանակ։
- Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
- Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
- Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
- Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
- Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
- Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը տևում է մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
- Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։ Մասնակցի էջում կերևա նաև առաջատարների սանդղակը և մասնակցի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների։Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
- Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների սանդղակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։
- Նախընտրական փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցը իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
- Նախընտրական փուլի ավարտից հետո ստացվող արդյունքները բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է ունենա իր արդյունքների հավաստիության հստակ ապացույցներ և էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնի [email protected] հասցեին՝ կցելով իր ունեցած ապացույցները:
- Դիմումը քննարկելուց հետո պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։
- Նախընտրական փուլի բոլոր մասնակիցները կստանան Koreez մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։
Եզրափակիչ փուլ
- Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
- Եզրափակիչ փուլը օֆլայն է և անցկացվում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (հասցեն՝ ք․ Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք)։
- Եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 15 հարցի։
- Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 90 րոպե ժամանակ։
- Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին(2 միավոր), բարդ (3 միավոր)։
- Եզրափակիչ փուլում գերակշռելու են միջին և բարդ տեսակի հարցերը։
- Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան մրցույթին մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով և նվերներով։
Մրցանակաբաշխություն
- Մրցույթի հաղթողների անունները կրապարակվեն Կորիզ 2025 շոու-մրցանակաբաշխության ժամանակ։
- Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի անլար ականջակալով և/կամ այլ նվերներով։
- Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
- Մրցույթի եզրափակիչ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն։
- Մրցույթի արդյունքում 100 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և մրցանակներով։
Կարդալ ավելին
Կարդալ քիչ