Koreez 2025 Առարկայական մրցույթ
Koreez առարկայականը դպրոցական հիմնական առարկաներից բաղկացած մրցույթ է, որին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների աշակերտները և քոլեջների բոլոր ուսանողները։ Դարձի՛ր Հայկական Կրթական Օսկարի այս տարվա հերոսը։ Գրանցվի՛ր և ամրագրի՛ր քո մասնակցությունը հենց հիմա։
օր:
ժամ:
րոպե:
վրկ

50%
Վճարիր մինչև փետրվարի 19
2,000 դրամ
25%
Փետրվարի 20-ից ապրիլի 3
3,000 դրամ
Ապրիլի 4-ից ապրիլի 18
4,000 դրամ
Մրցութային օրեր
Բոլոր 3-12 դասարանների մասնակիցները կարող են մասնակցել մրցույթին 6 օրերի ընթացքում՝ ընտրելով իրենց հարմար 40 րոպեն։
Մրցութային օրեր
ապրիլի 21-ից ապրիլի 26
Մրցութային ժամեր՝
Ժ․ 10:30-19:00
Ինչ է քեզ սպասում
Նախընտրական փուլ
Կենտրոնացրու ուժերդ, անցիր դպրոցական ծրագրից կազմված հարցաշարը և դարձիր եզրափակչի մասնակից։
Եզրափակիչ փուլ
Մրցիր լավագույնների հետ, դարձիր հաղթող և ստացիր քո հրավիրատոմսը դեպի ամենաուրախ կրթական միջոցառում։
Մրցանակաբաշխություն
Դարձիր կրթական միջոցառման մի մասը, վայելիր տպավորիչ պահերը ընկերներիդ հետ և ստացիր մրցանակներ։

Մրցանակներ



Հատուկ մրցանակ Նաիրի ինշուրանսի կողմից
Մրցույթում 11-րդ դասարանի լավագույն հորիզոնականները զբաղեցրած 4 աշակերտները, եթե ընդունվեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագիտություն» կամ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժիններ, կամ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ կամ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բաժին, ապա կստանան՝
- 4 տարվա կրթության ամբողջական վճար
- լավ աշխատանքի առաջարկ


Կանոններ
Koreez-ն առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հանրակրթական և մասնավոր բոլոր դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև ՀՀ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) ուսանողները։
Koreez-ն անցկացվում է առցանց տարբերակով, բաղկացած է երկու փուլից և մրցանակաբաշխությունից։
Մրցույթի հարցերը հետևյալ առարկաներից են՝
- 3-4-րդ դասարաններ՝ մայրենի, մաթեմատիկա, ընդհանուր իմացություն,
- 5-6-րդ դասարան՝ մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, ընդհանուր իմացություն,
- 7-12-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց պատմություն եւ համաշխարհային պատմություն), հանրահաշիվ և երկրաչափություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր իմացություն։
Ինչպես գրանցվել
Koreez-ին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- Գրանցվել koreez.am կայքի համապատասխան բաժնում,
- Կցել լուսանկար, լրացնել անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, ուսումնական հաստատություն, դասարան (քոլեջի ուսանողները պետք է ընտրեն իրենց կուրսին համապատասխան դասարան), էլ. հասցե,
- Հաստատել էլ․ հասցեն՝ համապատասխան դաշտում մուտքագրելով ուղարկված վեցանիշ կոդը,
- Մուտքագրել եւ հաստատել էջի գաղտնաբառը։
Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Մոռացել եմ գաղտնաբառս» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլ․ հասցեին կուղարկվի գաղտաբառը փոխելու հղում։ Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման քաղաքականությանն ու օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։ Պարտադիր է, որպեսզի տվյալները և լուսանկարը լինեն իրական, քանի որ դրանք հետագայում փոփոխության ենթակա չեն լինի։ Տվյալները մուտքագրելուց հետո էլ․ փոստի հասցեին կուղարկվի մասնակցությունը հաստատող հաղորդագրություն։
Ուշադրություն․ նախորդ տարվա գրանցումները զրոյացվել են, Koreez 2025-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նորից գրանցվել։ Յուրաքանչյուր փուլին մասնակցել հնարավոր կլինի միայն կայքում նախապես նշված օրը՝ ժամը 10։30-19:00-ն ընկած ժամանակահատվածում։
Ինչպես վճարել
Գրանցվելու ժամանակ կամ գրանցվելուց հետո մինչև մրցույթի մեկնարկը` ս․թ․ ապրիլի 18-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով, Telcell վճարային տերմինալների, Telcell Wallet էլ. դրամապանակի կամ բանկային քարտի օգնությամբ։
Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։
Մրցույթին մասնակցության վճարը կազմում է՝
Ուշադրություն։ Եթե մասնակիցը ցանկանում է մասնակցել նաև Koreez կայքում առկա այլ մրցույթներին՝ ապա օգտահաշվում անհրաժեշտ է կատարել վճարում նաև այդ մրցույթի համար։
Ինչպես մասնակցել
Մրցույթին մասնակցելիս պետք է նախապես հայտարարված օրը հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ) մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։ Համակարգչով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի համակարգչի դիտարկիչը (բրաուզերը) լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ Chrome>=45, Firefox>=38, Edge>=12, Explorer>=10, Safari>= 9, Opera>= 30, իսկ հեռախոսներով կամ պլանշետով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի օպերացիոն համակարգը լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ iOS>= 9, Android>=4.4)։ Մուտք գործելուց հետո հարկավոր է նշված ժամանակահատվածում պատասխանել թեստ- հարցաշարին։
Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում՝ մրցույթի արդյունքների զրոյացում: Եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել է տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։
Բարեվարքության կանոններ
Մրցույթի ընթացքում հարկավոր է սենյակում մենակ լինել (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու և արդարության ու ազնվության սկզբունքը պահպանելու համար:
Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ օնլայն (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում օնլայն վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։ Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։
Կարդալ ավելին
Կարդալ քիչ
Փուլեր
Նախընտրական փուլ
- Գրանցված մասնակիցը նախընտրական փուլում պետք է մուտք գործի koreez.am իր ծածկանունով և գաղտնաբառով։
- Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 30 հարցի։
- Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 40 րոպե ժամանակ։
- Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
- Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
- Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
- Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
- Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
- Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը տևում է մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
- Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։ Մասնակցի էջում կերևա նաև առաջատարների սանդղակը և մասնակցի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների։Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
- Նվազագույն անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։ Նվազագույն շեմ է համարվում՝
- 3-4-րդ դասարանների համար 26 միավորը
- 5-6-րդ դասարանների համար 26 միավորը
- 7-12-րդ դասարանների համար 30 միավորը
- Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների սանդղակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։
- Նախընտրական փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցը իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
- Նախընտրական փուլի ավարտից հետո ստացվող արդյունքները բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է ունենա իր արդյունքների հավաստիության հստակ ապացույցներ և էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնի [email protected] հասցեին՝ կցելով իր ունեցած ապացույցները:
- Դիմումը քննարկելուց հետո պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։
- Նախընտրական փուլի բոլոր մասնակիցները կստանան Koreez մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։
Եզրափակիչ փուլ
- Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտական փուլի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները։
- Գրանցված մասնակիցը եզրափակիչ փուլում պետք է մուտք գործի koreez.am նույն ծածկանունով և գաղտնաբառով։
- Եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 30 հարցի։
- Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 40 րոպե ժամանակ։
- Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին(2 միավոր), բարդ (3 միավոր)։
- Եզրափակիչ փուլում գերակշռելու են միջին և բարդ տեսակի հարցերը։
- Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
- Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
- Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
- Եզրափակիչ փուլի աշխատանքներն ստուգվում և արդյունքներն ամփոփվում են մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
- Եզրափակիչ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։
- Հավասար միավորներ վաստակելու դեպքում կհաշվարկվի նաև մասնակցի՝ հարցաշարը լրացնելու արագությունը։
- Մրցույթում հաղթող կճանաչվեն յուրաքանչյուր տարիքային խմբից (3-12-րդ դասարան) առավելագույն միավոր վաստակած մասնակիցները։
- Մրցույթի վերջնական հաղթողների անունները կհրապարակվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
- Եզրափակիչ փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցն իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
- Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան մրցույթին մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով և նվերներով։
Մրցանակաբաշխություն
- Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ (մրցանակաբաշխության հստակ տեղն ու ժամը լրացուցիչ կհրապարակվի www.koreez.am կայքում)։
- Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի բջջային հեռախոսով և/կամ այլ նվերներով։
- Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
- Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում բոլոր տարիքային խմբերում ամենակարճ ժամանակում առավելագույն միավորներ վաստակած մասնակիցը կստանա 3-օրյա հանգստյան ուղեգիր դեպի Ծաղկաձորի լավագույն հյուրանոցներից մեկը։
- Մրցույթի արդյունքում 100 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և մրցանակներով։
Կարդալ ավելին
Կարդալ քիչ