«Մենք ենք, մեր լեզուն» հայերենի մրցույթը բաղկացած է երկու օնլայն և մեկ օֆլայն փուլից ու նախատեսված է 1-12-րդ դասարանի աշակերտների համար:
Այս մրցույթը հնարավորություն կտա ևս մեկ անգամ ստուգել հայոց լեզվի և գրականության գիտելիքներդ ու ցուցադրել արագ և ճկուն մտածելու ունակություններդ։



Ի՞նչ են ստանում ուսուցիչները քո հաղթանակի շնորհիվ
Հենց քո շնորհիվ՝ քո ուսուցիչը ստանում է նվերներ ու մրցանակներ
Դու դառնում ես նրա ամենասիրելի աշակերտը, իսկ նա ասում է «ես քեզնով հպարտանում եմ»

Պարգևավճար ուսուցչին
որովհետև նա միշտ քեզ հավատացել է։

Դպրոցի համար հատուկ մրցանակ
Քո հաղթանակը դառնում է ամբողջ դպրոցի հպարտությունը։

Անմոռանալի հանգիստ «HOVER» բուտիկ հյուրանոցում
Փոքրիկ արձակուրդ մեծ աշխատանքի համար։

Ընտանեկան հանգիստ «Russia Hotel»-ում
Ժամանակ՝ հանգստանալու, ժպտալու և լիցքավորվելու համար։

Բժշկական փաթեթ «Ուիգմոր» հիվանդանոցից
Անվճար հետազոտություններ՝ առողջ լինելու համար։

Հրավեր Koreez-ի մեծ մրցանակաբաշխությանը
Բարձրանալ այն հաղթական բեմը, որտեղ ասում են․«այս ուսուցիչը հաղթեց իր աշակերտի շնորհիվ»։
Կանոններ և փուլեր
Koreez մայրենիի մրցույթը բաղկացած երեք փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են առցանց տարբերակով, իսկ երրորդը՝ առկա։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների և քոլեջների 1-12-րդ դասարանների աշակերտները։
Ինչպես գրանցվել
Սեղմեք «Գրանցվել հիմա» կոճակը և լրացրեք մասնակցի տվյալներն ու կցեք լուսանկարը։ Մուտքագրեք և հաստատեք Ձեր էլ. հասցեն։ Մուտքագրեք և հաստատեք գաղտնաբառը։
Ինչպես վճարել
Գրանցվելուց հետո մինչև առաջին առցանց փուլի ավարտը` ս.թ. մայիսի 8-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Telcell Wallet էլ. դրամապանակի, Telcell վճարային տերմինալների, Idram հավելվածի կամ բանկային քարտի օգնությամբ։
Մրցույթի առաջին փուլի մասնակցության վճարը կազմում է՝
Մրցույթի երկրորդ փուլի մասնակցության վճարը կազմում է՝
Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցությունն անվճար է։
Telcell Wallet-ով վճարելու պարագայում կստանաք 20% զեղչ։
Telcell տերմինալով վճարելու պարագայում կստանաք 12% զեղչ։
Ինչպես մասնակցել
Մրցույթի առցանց փուլերին մասնակցելիս պետք է նախապես հայտարարված օրերին հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ), մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։
I և II առցանց փուլեր
Բարեվարքության կանոններ
Արդյունքների բողոքարկում
Արդյունքների ամփոփում
Եզրափակիչ փուլ

Մրցանակաբաշխություն
Մրցանակներ ուսուցիչներին և դպրոցներին