«Koreez-Ֆուտբոլ» ինտելեկտուալ մրցույթ

Հավաքիր քո թիմը և ապացուցիր՝ դուք եք ֆուտբոլի իրական գիտակները

Ստեղծիր թիմ՝ ընկերների, դասընկերների կամ ընտանիքի անդամների հետ և մասնակցիր Koreez-ի առաջին ֆուտբոլային ինտելեկտուալ մրցույթին։

👉 Թիմում կարող է լինել մինչև 3 մասնակից։
👉 Մրցույթը նախատեսված է դպրոցականների, ընկերների և ընտանիքների համար։

Մրցանակներ Koreez-ի կողմից

1-ին հորիզոնական
2-րդ հորիզոնական
3-րդ հորիզոնական
4-10-րդ հորիզոնականներ

Կանոններ և փուլեր

Koreez football-ը թիմային - ընտանեկան մրցույթ է, բաղկացած երեք փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են առցանց տարբերակով, իսկ երրորդը առկա։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև բոլոր քոլեջների ուսանողները։ Յուրաքանչյուր մասնակից գրանցվում է որպես թիմ, որը կարող է կազմված լինի 1, 2 կամ առավելագույնը 3 անձից։

1

Ինչպես գրանցվել

Սեղմեք «Գրանցվել հիմա» կոճակը և լրացրեք մասնակցի տվյալներն ու կցեք լուսանկարը։ Մուտքագրեք և հաստատեք Ձեր էլ. հասցեն։ Մուտքագրեք և հաստատեք գաղտնաբառը։

Ուշադրություն: Պարտադիր է, որպեսզի տվյալները և լուսանկարը լինեն իրական, քանի որ դրանք հետագայում փոփոխության ենթակա չեն լինի։
2

Ինչպես վճարել

Գրանցվելուց հետո մինչև առաջին առցանց փուլի ավարտը՝ ս.թ. հուլիսի 10-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Telcell Wallet էլ. դրամապանակի, Idram հավելվածի կամ բանկային քարտի օգնությամբ։

Ուշադրություն: Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։

Մրցույթի առաջին փուլի մասնակցության վճարը կազմում է՝

  • Հունիսի 8 - հուլիսի 1 - 4900 դրամ
  • Հուլիսի 2 - հուլիսի 10 -

Մրցույթի երկրորդ փուլի մասնակցության վճարը կազմում է՝

  • Հուլիսի 14 - հուլիսի 31 - 4900 դրամ

Telcell Wallet-ով վճարելու պարագայում կստանաք 20% զեղչ։

3

Ինչպես մասնակցել

Մրցույթի առցանց փուլերին մասնակցելիս պետք է նախապես հայտարարված օրերին հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ), մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։

Ուշադրություն: Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում՝ մրցույթի արդյունքների զրոյացում: Եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել է տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով կամ պլանշետով և շարունակել մասնակցությունը։

I և II առցանց փուլեր

  • Առաջին և երկրորդ առցանց փուլերում յուրաքանչյուր մասնակից (թիմ) պետք է պատասխանի 45 հարցի։
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 45 րոպե ժամանակ։
  • Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
  • Յուրաքանչյուր մասնակից (թիմ) ունի իր իսկ արդյունքները բարելավելու 2 վճարովի հնարավորություն։ Կպահպանվի 2 փորձերից լավագույնի արդյունքները։

Բարեվարքության կանոններ

  • Կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել վերահանձնելու։
  • Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա Կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից և զրոյացնելու նրա արդյունքները։
4

Արդյունքների բողոքարկում

  • Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով։
  • Յուրաքանչյուր առցանց փուլի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն տվյալ փուլի ավարտից հետո՝ 5 օրվա ընթացքում։
  • Յուրաքանչյուր մասնակից կունենա բողոքարկելու հնարավորություն, որի համար կունենա 48 ժամ։
  • Բողոքարկման պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։
5

Արդյունքների ամփոփում

  • Առաջին և երկրորդ օնլայն փուլերի արդյունքները հրապարակվում են koreez.am կայքում։
  • Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլի արդյունքներով 45 միավոր հավաքած մասնակիցները։
  • Առաջին փուլի բոլոր մասնակիցները կստանան մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։
6

Եզրափակիչ փուլ և մրցանակներ

Եզրափակիչ փուլ

  • Եզրափակիչ փուլին մասնակցում են երկրորդ փուլի արդյունքներով առավելագույն միավորներ հավաքած 32 մասնակիցները (թիմերը)։
  • Խմբային փուլ՝ 32 թիմերը վիճակահանության միջոցով բաժանվում են 4 խմբերի՝ A, B, C և D, յուրաքանչյուր խմբում՝ 8 թիմ։
  • Յուրաքանչյուր խմբից լավագույն 4 մասնակիցները դուրս են գալիս փլեյ-օֆֆ փուլ։

Փլեյ-օֆֆ փուլ

  • Փլեյ-օֆֆ փուլին մասնակցող 16 թիմերը մրցում են օլիմպիական համակարգով։
  • Փլեյ-օֆֆ փուլը ներառում է՝ 1/8 եզրափակիչ, քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ, երրորդ տեղի համար հանդիպում, եզրափակիչ։
  • Եզրափակիչ հանդիպման հաղթողը ճանաչվում է Koreez Football Cup-ի չեմպիոն։

Մրցանակներ

  • 1-ին տեղ – Հաղթողի ընտրությամբ՝ Լիոնել Մեսսիի կամ Կրիշտիանու Ռոնալդուի պաշտոնական ստորագրված խաղային մարզաշապիկ՝ իսկության հավաստագրով։
  • 2-րդ տեղ – Հաղթողի ընտրությամբ՝ Լամին Եամալի, Կիլիան Մբապպեի կամ Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական ստորագրված խաղային մարզաշապիկ՝ իսկության հավաստագրով։
  • 3-րդ տեղ – PlayStation Portal։
  • 4-8-րդ տեղեր – ՖԻՖԱ-ի խաղային գնդակներ։ Մարզաշապիկի ընտրությունը կատարվում է հաղթողի ցանկությամբ՝ առկա տարբերակներից։ Մրցույթի կայքում մրցանակների պատկերները բերված են միայն ծանոթացման նպատակով և կարող են չարտացոլել վերջնական մրցանակի տեսքը։ Իրական մրցանակները կախված են դրանց առկայությունից և կարող են տարբերվել տեսքով, մոդելով կամ տեխնիկական բնութագրերով: Կազմակերպիչները իրավունք ունեն ցանկացած մրցանակ փոխարինել հավասար կամ ավելի մեծ արժեք ունեցող մրցանակով։
  • Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները (թիմերը) կստանան հավաստագրեր։