«The Magic of English» անգլերենի մրցույթ

Koreez-Global Bridge «The Magic of English» անգլերենի մրցույթը բաղկացած է երկու օնլայն և մեկ օֆլայն փուլից ու նախատեսված է 3-9-րդ դասարանի աշակերտների համար:

Սա բացառիկ հնարավորություն է ստուգելու անգլերենի գիտելիքներդ և ֆանտաստիկ մրցույթի արդյունքում ստանալու յուրօրինակ նվերներ։

Մրցանակներ

Native award img
Native award img
Native award img

Կանոններ և փուլեր

Koreez-Global Bridge-ը անգլերենի մրցույթ է, բաղկացած երեք փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են առցանց տարբերակով, իսկ երրորդը՝ առկա։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների 3-9-րդ դասարանների աշակերտները։

1

Ինչպես գրանցվել

Սեղմեք «Գրանցվել հիմա» կոճակը և լրացրեք մասնակցի տվյալներն ու կցեք լուսանկարը։ Մուտքագրեք և հաստատեք Ձեր էլ. հասցեն։ Մուտքագրեք և հաստատեք գաղտնաբառը։

Ուշադրություն: Պարտադիր է, որպեսզի տվյալները և լուսանկարը լինեն իրական, քանի որ դրանք հետագայում փոփոխության ենթակա չեն լինի։
2

Ինչպես վճարել

Գրանցվելուց հետո մինչև առաջին առցանց փուլի ավարտը` ս.թ. ապրիլի 17-ը, անհրաժեշտ է կատարել վճարում Telcell Wallet էլ. դրամապանակի, Telcell վճարային տերմինալների, Idram հավելվածի կամ բանկային քարտի օգնությամբ։

Ուշադրություն: Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։

Մրցույթի առաջին փուլի մասնակցության վճարը կազմում է՝

  • Փետրվարի 5 - ապրիլի 7 - 2500 դրամ
  • ապրիլի 8 - ապրիլի 17 - 4000 դրամ

Մրցույթի երկրորդ փուլի մասնակցության վճարը կազմում է՝

  • ապրիլի 18 - մայիսի 15 - 2500 դրամ

Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցությունն անվճար է։

Telcell Wallet-ով վճարելու պարագայում կստանաք 20% զեղչ։

Telcell տերմինալով վճարելու պարագայում կստանաք 12% զեղչ։

3

Ինչպես մասնակցել

Մրցույթի առցանց փուլերին մասնակցելիս պետք է նախապես հայտարարված օրերին հետևյալ թվային սարքերից մեկի միջոցով (հեռախոս, համակարգիչ, պլանշետ), մուտք գործել koreez.am արդեն իսկ գրանցված ծածկանունով ու գաղտնաբառով։

Ուշադրություն: Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում՝ մրցույթի արդյունքների զրոյացում: Եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել է տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով կամ պլանշետով և շարունակել մասնակցությունը։

I և II առցանց փուլեր

  • Առաջին և երկրորդ առցանց փուլերում յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 30 հարցի։
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 45 րոպե ժամանակ։
  • Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից` համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
  • Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
  • Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
  • Յուրաքանչյուր մասնակից ունի իր իսկ արդյունքները բարելավելու 3 վճարովի հնարավորություն։ Կպահպանվի 3 փորձերից լավագույնի արդյունքները։
  • Յուրաքանչյուր փորձ դա նոր՝ չկրկնվող հարցերից կազմված հարցաշար է։

Բարեվարքության կանոններ

Մրցույթի ընթացքում հարկավոր է սենյակում մենակ լինել (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու և արդարության ու ազնվության սկզբունքը պահպանելու համար: Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ առցանց (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում առցանց վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։ Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա Կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։

Արդյունքների բողոքարկում

  • Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով
  • Յուրաքանչյուր առցանց փուլի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն տվյալ փուլի ավարտից հետո՝ 5 օրվա ընթացքում
  • Նախքան փուլերի ամփոփումը յուրաքանչյուր մասնակից կտեսնի իր արդյունքները և կունենա հնարավորություն բողոքարկելու, որի համար կունենա 48 ժամ
  • Յուրաքանչյուր հարց բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է հստակ մեկնաբանի բողոքարկման պատճառն ու նշի հավաստի աղբյուր կամ հիմք
  • Բողոքարկման պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։

Արդյունքների ամփոփում

  • Առաջին և երկրորդ օնլայն փուլերի արդյունքների հրապարակումը կատարվում է koreez.am կայքում։
  • Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլի արդյունքներով 22 միավոր հավաքած մասնակիցները։
  • Բոլոր մասնակիցները կստանան Koreez-Global Bridge անգլերենի մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։
4

Եզրափակիչ փուլ

  • Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել երկրորդ փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
  • Եզրափակիչ փուլը օֆլայն է, իսկ վայրը, օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ։
  • Եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 15 հարցի։
  • Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 90 րոպե ժամանակ։
  • Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին(2 միավոր), բարդ (3 միավոր)։
  • Եզրափակիչ փուլում գերակշռելու են միջին և բարդ տեսակի հարցերը։
  • Եզրափակիչ փուլում հավասար միավորների դեպքում կիրականացվի բլից մրցափուլ, որի անցկացման ձևաչափի վերաբերյալ Կազմակերպիչը կտա լրացուցիչ տեղեկություն։
contest
5

Մրցանակաբաշխություն

  • Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի բջջային հեռախոսով և/կամ այլ նվերներով։
  • Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
  • Մրցույթի արդյունքում 70 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և մրցանակներով։